|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, որ մասնավոր այցով Կուբայում է, հանդիպել է առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ:
Կուբայական հեռուստաընկերությունը ցուցադրել է այդ հանդիպման սկզբին վերաբերող մի տեսանյութ, սակայն զրույցի մանրամասները չի ներկայացրել:
Կաստրոյի հետ հանդիպումից առաջ Քարտերը հայտարարել էր, որ իր այցով մտադիր է նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը:
ԱՄՆ նախկին նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Կուբայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հայմե Օրտեգայի, կղզու հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ի դեպ, Քարտերն ամերիկյան ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչն է, որ այցելել է Կուբա 1959 թվականի հեղափոխությունից հետո: