|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում Իսրայելի եւ պաղեստինյան խմբակցությունների հետ` նրանց հաշտեցնելու նպատակով. տեղեկացնում է թուրքական «Զաման» օրաթերթը: Բանակցային ջանքերը, իբր, գլխավորում է վարչապետ Էրդողանը:
Սակայն Անկարայի պաշտոնական դիվանագիտական աղբյուրները հերքում են հաշտեցման բանակցությունների հնարավորությունը, հատկապես` իսրայելական կողմի հետ: «Դա անբնական կլիներ` հաշվի առնելով թուրք-իսրայելական ներկայիս հարաբերությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` միաժամանակ նշելով, որ պաղեստինցիների հետ բանակցություններ ընթանում են` «հանուն պաղեստինյան համընդհանուր բարօրության»: