|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայրենի կառավարության որոշմամբ` Գեղարքունիքի մարզի վարչական սահմանում գտնվող «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն տարածքում «Հայերը եւ ծովը» ՀԿ-ին, Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով, առանց մրցույթի` 25 տարի ժամկետով տրամադրել են 1,31 հեկտար հողամաս` կառուցապատման իրավունքով:
Պարզվում է, որ այդ հողակտորի ավելի քան 0,442 հեկտարը գտնվում է 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր, իսկ 0,868 հեկտարը` 1905.0 մետր բացարձակ նիշից բարձր ընկած հատվածում: Հիշեցնենք, որ «Սեւանի մասին» ՀՀ օրենքով արգելվում է 1905 մետր նիշից ցածր տարածքի կառուցապատումը: