|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանը պետք է դառնա անվտանգ քաղաք. անդրադառնալով մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին` այսօր խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարել է, սահմանված ժամանակացույցի համաձայն, ավարտել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Քաղաքապետին զեկուցել են, որ Տիգրան Մեծ պողոտայում ուղևորատար տրանսպորտի կանգառագոտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիորեն փոխել է պատկերը: Ռետինե բարձիկներով առանձնացված գոտիներում տաքսիներ և այլ մեքենաներ այլևս չեն կայանում:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նաև այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ: