|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
94 տարեկան հասակում սրտի սուր անբավարարությունից մահացել է սուպերսոսնձի հեղինակ Հարրի Քուվերը. տեղեկացնում է Associated Press-ը:
Քուվերի դստեր պատմած ընտանեկան լեգենդի համաձայն` գյուտարարը պատահաբար է ստացել սուպերսոսնձի բանաձեւը: Փորձարկումներից մեկի ժամանակ նա ստեղծել է ցիանոակրիլատ նյութը` սոսնձի հիմքը, իսկ դրա առեւտրային արժեքը գիտակցել է միայն 1951թ.: Յոթ տարի անց սոսինձն արդեն հայտնվել է շուկայում:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010 թ. տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Քուվերին պարգեւատրել է Ազգային շքանշանով: