|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերթեթև քաշային կարգում WBA,WBO և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը 8-ամսյա ընդմիջումից հետո կրկին ռինգ մտավ: Մարտի 26-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մարդասպան թագուհին» պաշտպանեց WIBF-ի վարկածով չեմպիոնական իր գոտին մեքսիկացի Աննա Արացոլի դեմ մրցամարտում: Հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին:
Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր բոլոր 28 մրցամարտերն ավարտել է հաղթանակներով, որոնցից 16-ը՝ ժամանակից շուտ:
Աննա Արացոլն իր մրցամարտերից 19-ում հաղթել է, 16-ն՝ ավարտել ժամանակից շուտ: Այս պարտությունը նրա կարիերայում 6-րդն էր: