|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), ՀՀ բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` այս տարի երրորդ անգամ Հայաստանը կմասնակցի «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մամուլի կենտրոնից «Երկիր»-ին տեղեկացրին, որ մարտի 26-ին` Երեւանի ժամանակով 20:30-21:30-ը կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ կառույցների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ փողոցների լուսավորությունը:
Ակցիայի նպատակը մեր մոլորակի կենսապայմանների եւ ռեսուրսների պահպանումն է: Այն առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում. 2 միլիոն մարդ անջատել էր լույսերը ` միավորելով ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: