|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի քանի ժամ առաջ տեղեկացրինք, որի Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի մասնաշենքից մարդկանց տարհանում են, քանի որ դեկանը ահազանգ էր ստացել, թե շենքում ռումբ է տեղադրված:
Նշել էինք, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք շների օգնությամբ փորձում են հայտնաբերել ռումբը:
Արդեն պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: