|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 23-ի լիագումար նիստում ՌԴ Պետդուման քննարկելու է Լիբիայում ստեղծված իրավիճակը. ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` հայտարարել է Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: Նրա կարծիքով` Լիբիայի դեմ իրականացված գործողությունները եւ երկրում ստեղծված իրադրությունը «անհամաչափ են»:
«Կա ՄԱԿ-ի մանդատ, որը տարածվում է Լիբիայի, ռազմական ուժերի հետ կապված, իրադրության վրա, սակայն ռմբակոծումների արդյունքում տուժել են խաղաղ բնակիչներ, սոցիալական օբյեկտներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիզլովը: