|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 17-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ մի երիտասարդ դանակը ձեռքին վիճաբանում է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիճաբանությունն առաջացել է մսամթերքի առաքիչ` ոմն Հրայրի և սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 23-ամյա Արսեն Բ.-ի միջև:
Վիճաբանությանը ներկա` Հրայրի կողմնակիցներից մեկը սուր ծակող գործիքով հարվածել է Արսեն Բ.-ի թիկունքին և ձախ ազդրին ու պատճառել վնասվածքներ: Արսեն Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրայրի և նրա հանցակցի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքէջը: