|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման գիրք կգրի իր նախաձեռնությամբ Սպիտակ տան առջեւ տնկված այգու եւ բանջարանոցի մասին, որտեղ օրգանական մթերք է աճեցվում:
Դեռեւս անվերնագիր գիրքը լույս կտեսնի 2012 թ. ապրիլին: Միշել Օբաման գրքում կզետեղի նաեւ իր ընտանիքի կողմից սիրված ճաշատեսակների բաղադրատոմսերը:
ԱՄՆ առաջին տիկինը առողջ սնվելու մեծ ջատագով է, նա պայքարում է երեխաների գիրության դեմ եւ իր այդ նախաձեռնությամբ նպատակ ունի դպրոցներում քարոզել առողջ սնունդը. տեղեկացնում է Reuters-ը: