|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի փորձագետները կազմել են 163 երկրների բնապահպանական վարկանիշը, ըստ որի`Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը` 84-րդ: Հարավային Կովկասում ամենաբարվոք բնապահպանական իրավիճակը գրանցվել է Վրաստանում, որը զբաղեցրել է 59-րդ տեղը. տեղեկացնում է messenger.com.ge կայքը:
Բնապահպանական վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Իսլանդիան եւ Շվեյցարիան են, իսկ ամենավատ իրավիճակն արձանագրվել է ԱՄԷ-ում եւ Նիգերիայում:
Տարածված տեղեկատվության համաձայն` փորձագետները հիշյալ վարկանիշը հաշվարկելիս հաշվի են առել նաեւ ջրի եւ մթնոլորտի մաքրությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը: