|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ խանութներից ստացված տեղեկությունների` երեկ թանկացել է խանութներին մատակարարվող կարագը: Նորզելանդական կարագի 25 կիլոգրամանոց տուփի մեծածածախ գինը բարձրացել է 5 դոլարով, յուրաքանչյուր կիլոգրամը`75 դրամով:
«Ամքոր» տեսակի կարագի 10 կգ-անոց տուփի մեծածախը բարձրացել է 2 դոլարով:
Անցած շաբաթվա վերջին բարձրացել էին հնդկաձավարի, ոլոռի, ձավարի, հավի բդի մեծածախ գները: Ուշագրավ է, որ թանկացումները շարունակվում են դրամի համեմատական կայուն փոխարժեքի պայմաններում: