|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաման է ստորագրել, որով արգելվում է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա շրջապատի կարևորագույն դեմքերի մուտքը Ռուսաստան. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Արգելքը տարածվում է Քադաֆիի աղջկա` Աիշայի և նրա յոթ որդիների, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուխասիմա Քադաֆիի, հատուկ ուժերի հրամանատար Սաահադ Քադաֆիի, «Քադաֆի» հիմնադրամի տնօրեն Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի, Քադաֆիների ամենամոտ ազգական` լիբիական առաջնորդ Քադաֆի ադ Դամ Սաիդ Մուհամեդի վրա: Նշյալ անձանց ոչ միայն արգելվում է մուտք գործել Ռուսաստան, այլև տարանցիկ ճանապարհով անցնել շրջակա երկրները:
Բացի այդ` Մուամար Քադաֆիին, նրա դստերը` Աիշային, և վերջինիս որդիներին արգելվում է ֆինանսական գործողություններ իրականացնել ՌԴ-ում առկա իրենց ֆինանսական կարողություններից: