|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինքնահռչակ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին ընդունելու վերաբերյալ լրատվամիջոցների և պարզապես քաղաքացիների բավականին զուսպ քննադատությանը անսպասելիորեն սուր արձագանքեց սփյուռքի նախարարությունը, որն իր ջղաձիգ հայտարարությամբ «մտահոգ մարդկանց» կոչ է անում «չիջնել պարզության աստիճանի»: Այսպիսի անհանդուրժողական վերաբերմունքը հնչած քննադատությանը հասկանալի է. ուզում են ստեղծված անհարմար վիճակից դուրս գալ: Սակայն ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել։ Հիմա խոսքը դրա մասին չէ:
Քննադատական հրապարակումներին նախարարության արձագանքը ոչ թե զարմանք կամ զայրույթ է հարուցում, այլ ընդամենը տարակուսանք և դառը քմծիծաղ: Բանն այն է, որ այս իրավիճակը լիովին տեղավորվում է կառավարության և նրա ղեկավարի որդեգրած վարքագծի տրամաբանության մեջ. իր հասցեին` թեկուզ ամենաանմեղ եւ ոչ ճակատագրական սխալները մատնանշող հրապարակումների, կարծիքի նկատմամբ անհանդուրժողականություն, սխալն ընդունելու անթույլատրելիություն, սեփական անսխալականության մեջ զարմանալի ինքնավստահություն: Ընդամենը մի քանի օր առաջ երկրի վարչապետը ինտելեկտից ու վերլուծելու ընդունակությունից զուրկ որակեց իր որոշ մտքերը քննադատած «ընդդիմախոսներին»:
Եվ այս մարդիկ դեռ խոսում են առողջ քննադատությունն ընդունելու իրենց պատրաստակամության մասին։
ԵՐԿԻՐ