|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայազգի հրապարակախոս, լրագրող Սեւան Նշանյանը 3 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի արեւմուտքում գտնվող փոքր Շիրինջ գյուղում ապօրինի շինարարություն կատարելու համար: Նման որոշում է կայացրել Շելջուկի շրջանային քրեական առաջին ատյանի դատարանը:
«Վերջին 2 տարիների ընթացքում իմ դեմ մոտ 17 քրեական գործ է հարուցվել, եւ այդ բոլորը անօրինական կառույցների մեղադրանքներ են: Իմ 22 տների ապամոնտաժման որոշումներ են կայացվել, ու ինձ կարող են դատապարտել ավելի քան 16 տարվա ազատազրկման»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմել է Նշանյանը: