|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեեւ Ադրբեջանը ձգտում է մեծացնել իր ռազմական ներուժը, սակայն չի կարողանա կազմավորվել որպես հզոր ուժ եւ այնքան սպառազինվել, որ հաղթահարի ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Հայոց բանակի զբաղեցրած դիրքերի առավելությունը: Այդ մասին, ըստ Wikileaks-ի գործընկեր Русский репортер-ի, ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված` 2009 թվականի հուլիսի 2-ով թվագրվող զեկուցագրում գրել է ԱՄՆ դեսպան Էնն Դերսին:
Դեսպանի խոսքերով` Ադրբեջանը խելամտության սահմաններից դուրս վարդագույն սցենար է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցում: Բացի այդ, նա նշել է, որ «Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հռետորությունը զգալիորեն գերազանցում է երկրի ռազմական շինարարության արդյունքները»: