|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլիստները դառնում են մոդելներ կամ դիզայներներ:
«Ֆլամենգոյի» հարձակվող Ռոնալդինիոն մարզաշապիկների և մարզագլխարկների սեփական հավաքածու է թողարկել ֆրանսիացի հայտնի դիզայներ Քրիստիան Աուդիգերի հետ: Բրազիլացին ինքն է մոդելի դերում ներկայացել` մասնակցելով առանձնահատուկ ցուցադրության:
Ռոնալդինիոն իր մարզաշապիկը ցուցադրել է` գնդակ խաղալով: Ելույթին մասնակցել են նաև դիմակահանդեսային զգեստներով բրազիլուհի մոդելներ: Ծրագրվում է, որ մարզաշապիկները կվաճառվեն ոչ միայն Բրազիլիայում, այլև Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Դրանք 35-50 դոլար կարժենան: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն: