|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կեսօրին Տերյան փողոցի վերջնամասում` Հայաստանի ագրարային համալսարանի մոտոտակայքում կայանված «Մերսեդես E-280» մակնիշի 14 ՍՍ 237 համարանիշով ավտոմեքենայից ծուխ էր դուրս գալիս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր ժամանեցին ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցները` երկու մարտական հաշվարկով: Օգտագործելով ջուր եւ փրփուր` նրանք կարողացան կանխել հրդեհը:
Ականատեսների կարծիքով` ծուխը հավանաբար առաջացել է մարտկոցի թույլ միացման հետեւանքով: Հանգամանքները կպարզի ԱԻՆ-ը:
Տեսանյութը դիտել այստեղ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի