|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փորձ է արվել կոտրել baku.am կայքը: Այդ մասին երեկ տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքերով` այս կապակցությամբ եղել են բավական մեծ արձագանքներ: «Այս կայքը ցույց է տվել աննախադեպ ցուցանիշներ. գործարկման առաջին 6 օրերի ընթացքում կայքի այցելուների թիվը եղել է շուրջ 30 հազար»,- նշեց Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ բացված եռալեզու կայքն առաջին անգամ ներկայացնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի պատմությունն առանց խեղաթյուրումների եւ այլատյացության` հիմնված պատմական փաստերի վրա: