|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեեւ կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է դպրոցներում դրամահավաքը, սակայն Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այդ արգելքը չի գործում:
Երեկ «Ժամանակի» խմբագրություն էին դիմել մի խումբ ծնողներ` բողոքելով այդ դպրոցում տիրող բարքերից: Ըստ այդմ` յուրաքանչյուր աշակերտից ֆոնդի համար ամսական հավաքում են 3500 դրամ: Մարտի 8-ի կամ նմանատիպ միջոցառումների համար պահանջում են 3000 դրամ: Բացի այդ` դպրոցում տեղադրել են խմելու ջրի սարքեր, եւ ահա խմելու ջրի համար աշակերտներից պահանջում են եւս 200 դրամ:
Երբ ծնողները տնօրեն Գայանե Սարուխանյանի մոտ բողոքել են դպրոցի բարքերից, վերջինս պարզապես խորհուրդ է տվել. «Ձեռ չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց... կարող եք փոխել դպրոց»: