|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը գնացել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր առավոտյան ԱԱԾ-ից տեղափոխել են Տիգրան Փոստանջյանին:
Քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ապօրինաբար արգելել է Զարուհի Փոստանջյանի մուտքը բանտախուց: Վաղը Տիգրան Փոստանջյանին կայցելի նրա փաստաբան Հայկ Ալումյանը, որի միջոցով հնարավոր կլինի տեղեկություն ստանալ Տիգրան Փոստանջյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հիմքերի մասին. տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: