|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարշավայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ընթացիկ փուլում գերազանց հաղթանակ տոնեց Արմեն Նազարյանը:
Եվրոպայի նախկին չեմպիոնը ելույթները սկսեց ֆին Անտի Ռինտամակիի նկատմամբ առավելությամբ, ապա պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուզնեցովին: Քառորդ եզրափակչում Նազարյանը հաղթեց ֆրանսիացի Դավիթ Լարոսին, իսկ կիսաեզրափակիչում կարողացավ հաղթահարել Միյարագ Սանյասուրենի (Մոնղոլիա) արգելքը:
Եզրափակիչում մեր մարզիկի մրցակիցն էր Պավել Զագրոդնիկը (Լեհաստան): Լեհ ձյուդոյիստը հանդես գալով սեփական հարկի տակ՝ ոչինչ չկարողացավ անել փորձառու Նազարյանի դեմ:
60 կգ քաշային կարգում մենք նույնպես հաջողություն գրանցեցինք արծաթե մեդալի տեսքով շնորհիվ Հովհաննես Դավթյանի: