|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիական Christian Dior նորաձեւության տան գլխավոր դիզայներ Ջոն Գալյանոն ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից` խուլիգանության եւ հակասեմիտական վարքագիծ ցուցաբերելու մեղադրանքով. տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»:
Նախնական հետաքննության տվյալներով` Գալյանոն վիրավորական խոսքերով հարձակվել է փարիզյան սրճարաններից մեկում նստած մի քանի մարդկանց վրա: «Թե ի՞նչն է նրան ստիպել այդ քայլին գնալ, դեռ հայտնի չէ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա հանդեպ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել եւ 50-ամյա Գալյանոն ազատ է արձակվել: