|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արաբական աշխարհում շուրջ մեկ ամիս առաջ սկսված ընդվզումների հետևանքներն արդեն հասել են Հայաստան։
Երեկ Երևանի մի շարք բենզալցակայաններում, մասնավորապես՝ «Միկա քորպորեյշեն», «Մաքսհուր» ընկերությունների օբյեկտներում, բենզինը և դիզվառելիքը թանկացել էին 10 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի լիտրը վաճառվում էր 410 դրամով։ Այսօր էլ բենզինի գինը 10 դրամով պատրաստվում է բարձրացնել «Սիթի պետրոլ գրուպը», իսկ «Ֆլեշ» ընկերությունը թանկացումը համարում է մոտակա օրերի հարց։