|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արսենալի» կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը և Տեո Ուոլկոտը վնասվածքներ են ստացել Պրեմիեր լիգայի «Սթոք Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ, ինչի պատճառով չեն խաղա անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում:
Այս մասին խոսել է Արսեն Վենգերը. «Ուոլկոտը վնասել է կոճը: Ես չեմ կարող ասել, երբ կվերականգնվի, սակայն դա կլինի կիրակիից ոչ շուտ: Ֆաբրեգասը ազդրի հետին մկանի հետ կապված խնդիր ունի: Ամեն ինչ պարզ կլինի հինգշաբթի օրը: Այսօր դժվար է խոսել նրա վնասվածքի լրջության մասին»: