|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիան որոշել է սառեցնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի բանկային հաշիվները: Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ֆրանսիային` Մուբարաքի, նրա կնոջ, որդիների եւ նրանց կանանց բանկային հաշիվները եւ գույքը սառեցնելու խնդրանքով:
«Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, մասնավորապես` դրա 55-րդ հոդվածը, ԱԳՆ ղեկավար Միշել Ալո Մարին հանձնարարել է համապատասխան մարմիններին զբաղվել այդ հարցով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Մուբարաքը հրաժարական է տվել` իշխանությունը հանձնելով գերագույն զինվորական խորհրդին: