|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կեսօրին ԱԺ հանրապետական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Վարդան Այվազյանն իր ծառայողական` 021 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով ժամանել էր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց` չինացի գործարարների հետ հանդիպման:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ուղեկցել է որդին` 993 ԼԼ 11 համարանիշի «Բենթլի» ավտոմեքենայով, ընդ որում` մեր տեղեկություններով մեքենայի պետհամարանիշը պատկանում է ինչ-որ ձեռնարկության մեկ այլ ավտոմեքենայի:
Ավելին` երկու ավտոմեքենայի դիմապակիներին թե' ԱՊՊԱ, թե' տեխզննման կտրոններ չեն եղել:
Տեսանյութը դիտել այստեղ:
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի