|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀԿ խմբակցության խնդրանքով ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Կարեն Անդրեասյանի հետ:
Կանոնակարգի համաձայն` օմբուդսմենի թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է 26 պատգամավորի ստորագրություն, եւ Հանրապետականները պատրաստվում են առաջիկա քառօրյայի քննարկմանը դնել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:
Երկուշաբթի օրը օմբուդսմենի թեկնածուն կհանդիպի մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հարցին թե արդյո՞ք ՀՅԴ-ն պաշտպանելու է հանրապետականների ներկայացուցչի թեկնածությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մենք կքննարկենք ներկայացված թեկնածությունը, և ինչպիսի որոշում կայացվի, այնպես էլ կքվեարկենք»: