|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2008 թվականին կազմակերպված Արցախյան մեծ հարսանիքին մասնակցած 674 զույգերից 550-ը 615 երեխա են ունեցել:
ԼՂՀ սոցապ նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանի տեղեկացմամբ՝ ծնվածների մեծ մասն արական սեռի ներկայացուցիչներ են:
«Ազատ Արցախին» տված հարցազրույցում Սամվել Դադայանը նշել է, որ Ասկերանի շրջանից մեկ զույգ անցած տարվա հունիսին ունեցել է եռյակ: Զույգը, այդպիսով, 1 տարի 8 ամսվա ընթացքում ունեցել է չորս երեխա (աղջիկներ):