|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքից հեռացրել է Անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրենին: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
«Նախագահը ստորագրել է գեներալ-գնդապետ Վյաչեսլավ Ուշակովին ԱԴԾ փոխտնօրենի պաշտոնից եւ զինվորական ծառայությունից հեռացնելու մասին հրամանը: Այս որոշումն ընդունվել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի առաջարկությամբ»,- ասել է Տիմակովան:
Նա պարզաբանել է նաեւ, որ հրամանի պատճառ են դարձել գեներալ-գնդապետի` աշխատանքում թույլ տված թերություններն ու ծառայողական էթիկայի կանոնների խախտումները. տեղեկացնում է Газета.Ru-ն: