|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 20-ին ադրբեջանական զորամասերից մեկում յոթ զինծառայող է սպանվել. տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Կատարվածի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ զինդատախազությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, սակայն, չի ասվում, թե ով եւ ինչու է զանգվածային սպանություն կատարել: Ընդամենը նշվում է, որ զորամասում «քրեական դեպք» է տեղի ունեցել: Հրապարակվել է նաեւ տեղեկատվություն սպանվածների մասին. սպանվել են 2010-ին զորակոչվածները:
Մինչդեռ «Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ յոթ զինծառայողներին գնդակահարել է նրանց հետ ծառայող մի զինվոր: