|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` կրթության տեսչությունում մի շարք վերահսկող կազմակերպություններ ստուգումներ են անցկացրել, ինչից հետո սպասվում են կառուցվածքային փոփոխություններ` տեսչության դաշնակցական պետից ազատվելու համար:
Իսկ ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մտերիմ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տիգրան Սահակյանն է, որը համակարգում է ՄԿՈՒԶԱԿ-ը` Միջազգային կրթության զարգացման ազգային կենտրոնը:
Այս կազմակերպությունում, որտեղ միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատելու հետեւանքով լուրջ փողեր են մտնում, աշխատավարձերը տատանվում են 300 հազար դրամի միջակայքում: Այդ իսկ պատճառով բազմաթիվ արժեքավոր կադրեր ազատվել են, իսկ նրանց տեղերը համալրվել են Տիգրան Սահակյանի ծանոթ-մտերիմների կանանցով: Խոսվում է, որ շատերը հանրապետականների կանայք են:
«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար զանգահարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սակայն նա հեռախոսազանգին չպատասխանեց: