|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումների համար ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքների, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այս ծրագիրը` նշելով, որ այն լուրջ բարեփոխումներ կիրականացնի տասնյակ համայնքներում: Ծրագրի ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է: Բացառված չէ, որ ապագայում կարող են ներգրավվել լրացուցիչ միջոցներ: