|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Արդյունքները ՀՀ ԳԱԱ նախագահության փետրվարի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:
Հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից, Մատենադարանից, Երեւանի պետական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից:
Առաջին հատորները լույս կընծայվեն այս տարի: Նախատեսվում է նաեւ աշխատության ռուսերեն եւ անգլերեն հակիրճ թարգմանությունների հրատարակում. տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: