|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխարհի առաջին թենիսիստուհի Անա Իվանովիչը առաջիկայում մտադիր է աշխատել առանց մարզչի: Նախորդ շաբաթ սերբուհին հրաժեշտ է տվել իր նախկին մարզիչ Անտոնիո Վան Գրիխենին:
«14-15 տարեկանում, երբ դու նոր ես ներգրավվում աշխատանքային գործընթացում, անհրաժեշտ է մի մարդ, ով քեզ ճիշտ ուղու վրա կդնի: Իսկ կարիերայի այս հատվածում ես գիտեմ, թե ինչ նպատակներ եմ իմ առջև դնում, գիտեմ, որ պետք է համառորեն աշխատել դրանց հասնելու համար: Հարկ չկա ամեն օր նույնը լսել ուրիշից: Մարզիչները լավ են տեխնառազմավարական հարցերում, թեև երբեմն ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում վերլուծությանը: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ, որ առայժմ նոր մարզիչ չեմ փնտրելու», - եզրափակել է Անան: