|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թաիլանդում սահմանվել է համբույրի երկարատեւության նոր ռեկորդ, որը գրանցվել է նաեւ «Գինեսի» գրքում:
Թաիլանդցիներ Էկ Կաչայը եւ Լակսանա Տիրանարատը առանց դադարի համբուրվել են ուղիղ երկու օր: Նրանց համբույրը տեւել է 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան:
«Ամենաերկար համբույր» մրցույթին մասնակցող 14 զույգը անգամ հյութն ու ջուրը խմել են առանց շուրթերը միմյանցից հեռացնելու` բարակ ձողիկի միջոցով:
Հաղթող զույգը` որպես մրցանակ, ստացել է ադամանդե մատանի եւ 3,2 հազար դոլար: