|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի խղճի պարտքն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն :
«Ես կարծում եմ, որ ճանաչումը Թուրքիային չի նվաստացնի, այլ ավելի վեհ կդարձնի: Աշխարհի շատ երկրներ դա արդեն արել են: Եթե մենք ուզում ենք կանխել նոր ողբերգությունները, պետք է ընդունենք նախկինում արած սխալները»,- ասաց նա եւ ավելացրեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իր երազանքն է: