|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի եվրոպական շարժման նախաձեռնությամբ` օրերս Ստեփանակերտում մեկնարկել է Եվրոպական կինոյի միամսյակը, որի նպատակը, ըստ կազմակերպիչների, տարբեր տարիներին հեղինակավոր կինոփառատոներում աչքի ընկած ֆիլմերը արցախյան հանդիսատեսին ներկայացնելն է: Ֆիլմերը ցուցադրվում են առանց թարգմանության:
Լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական շարժման ղեկավար Հայկ Խանումյանը նշեց, որ ծրագիրը նաեւ նպատակ ունի նպաստել երիտասարդների շրջանում օտար լեզուների մակարդակի բարձրացմանը:
Միամսյակի շրջանակներում 6-13 տարեկան երեխաների համար կցուցադրվեն նաեւ մուլտֆիլմեր: