|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խոսելով պարենային ապրանքների գնաճի մասին` վարչապետը վստահեցրել է, որ ամռան ամիսներին մի շարք ապրանքատեսակների մասով գնային կտրուկ անկում է լինելու, այն էլ` բավական մեծ տոկոսներով, ինչի համար, ըստ նրա, ստեղծվում են համապատասխան պայմաններ` տարբեր ճյուղերում:
Արդեն փորձեր են արվում հնդկաձավարի, ոսպի, արեւածաղկի եւ ռապսի մշակության ուղղությամբ: «Արցախում այդ ապրանքները արտադրվելու են, եւ 2-3 տարի հետո հնարավոր է լինելու բավարարել մեր ներքին սպառման ծավալները»,- հավաստիացրել է Արա Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` արդեն լուրջ հաջողություններ կան արեւածաղկի ու ռապսի մշակության բնագավառում, ինչը հնարավորություն կտա կազմակերպել բուսական յուղի արտադրությունը: «Մի քանի ամսից Ղարաբաղում արդեն կսկսեն ձեթ արտադրել, որը որակական առումով շատ ավելի բարձր է լինելու»,- վստահեցրել է վարչապետը:
Եգիպտացորենի մշակումն էլ արդեն իր արդյունքները տալիս է, այժմ աշխատանքներ պետք է կատարվեն նաեւ շաքարի արտադրության հումքի մշակման ուղղությամբ: