|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Իլյա Լևիտովի խոսքերով` այս տարվա սեպտեմբերին կկայանա աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի հուշամրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Մրցաշարին մասնակցելու իրենց համաձայնություն են տվել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև այդ կոչման հավակնորդներ Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը:
Մրցաշարի մրցակարգը յուրահատուկ է. երկու օր շախմատիստները կխաղան արագ և կայծակնային շախմատ, իսկ 3-րդ օրը նախատեսված է շախմատիստների հանդիպումը հանդիսականների հետ:
Հավելենք, որ օգոստոսի 17-ին լրանում է Միխայիլ Բոտվինիկի 100-ամյակը: