|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի շեշտակի աճ է նկատվում:
Կառավարությունն այսօր հաստատել է գայլերի թվաքանակի կարգավորման և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացման կարգը: Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգեւատրման չափը` յուրաքանչյուր գայլի համար 100 հազար դրամ:
Այդ նպատակով գումար է հատկացվել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Պարգեւավճարը ստանալու համար անհրաժեշտ է գայլի մորթին անձամբ ներկայացնել բնապահպանության նախարարությունում հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովին:
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղում համանման որոշում ընդունելուց հետո կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։