|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ`Հայաստանում միացել է ինքնաոչնչացման ծրագիրը:
Նա Հայաստանը համեմատում է ուղեղն անջատած մի կենդանու հետ, որը խժռում է սեփական պոչը: «Մարմնի մյուս անդամները նախանձում են բերանին, քանի որ նա է միայն խժռում: Մյուս կենդանիներն էլ զարմացած են նայում այդ կենդանուն, սակայն նրանք էլ են ցանկանում խժռել: Սա է այսօրվա Հայաստանի վիճակը: Յուրաքանչյուրը ցանկանում է խժռել»,- ասաց նա:
Մանուչարյանի համոզմամբ` հարկավոր է թույլ չտալ, որ Հայաստանում կրկնվի Եգիպտոսի իրավիճակը. Հայաստանում ամեն ինչ պետք է անցնցում իրականանա: