|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեր տեղեկություններով` նոր զարգացումներ են սպասվում ներկոալիցիոն հակասությունների սրման առումով։
Քանի որ ԲՀԿ-ն հրաժարվում է 2013 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարություն անել հիմա, Հանրապետական կուսակցությունում ակտիվորեն քննարկվում է կոալիցիայում «Բարգավաճ Հայաստանի» մնալու նպատակահարմարության հարցը։
Օրերս հետաքրքիր զրույց է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության պատասխանատուներից մեկի եւ քիչ երեւացող, բայց ազդեցիկ մի ԲՀԿ-ականի միջեւ։ «Հանգիստ կարող եք դուրս գալ կոալիցիայից,- ասել է հանրապետականը։- Ձեր տեղը մենք կառաջարկենք Դաշնակցությանը։ Եթե հրաժարվեն, ՀԱԿ-ը կա ու կա»: