|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ խոստովանեց, որ, Հանրապետականի նախաձեռնությամբ, կոալիցիոն ուժերը պատրաստում են մի նոր հուշագիր, որը կլինի կա'մ գրավոր, կա'մ պարզապես հայտարարության ձեւով, եւ այդ նոր հուշագիրը լինելու է այն մասին, որ կոալիցիոն գործընկերները միասին կաշխատեն. «Մենք այդ առումով մտավախություն չունենք, մենք գտնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդի առավել ձայներ են վերցրել, պիտի պատասխան տան բոլորը միասին: Հիմա կոալիցիան պիտի որոշի` այդ ծրագրերը համատե՞ղ են ընթանալու` անկախ նրանից, թե ով ընտրությանը ինչպես կգնա, թե՞ յուրաքանչյուրը նոր սկզբունքով, նոր որդեգրումներով պիտի գնա»: