|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց հետո թուրքերը սկսել են Միջին Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը`Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի վերականգնումը: Ստամբուլի Հայկական հիմնադրամը եկեղեցու վերականգման գործընթացն առել է իր հսկողության տակ: «Այս եկեղեցին համայն մարդկության ժառանգություն է»,- հայտարարել է հիմնադրամի ղեկավարը:
Դարձյալ ակնկալիքներ կան, որ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ կայցելեն Թուրքիա` Ս. Կիրակոսի վերաբացմանը եւ այնտեղ մատուցվելիք պատարագին մասնակցելու համար: Արարողությունը նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջում:
Ի տարբերություն Աղթամարի Սուրբ Խաչի, Սուրբ Կիրակոս եկեղեցին Հայոց թեմի սեփականությունը կլինի: