|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում պրագմատիկ, գաղափարապես միասնական ու կազմակերպված, սակայն ոչ ծայրահեղական ընդդիմության հարցը սուր է դրված: Անկասկած, քաղաքակիրթ պետության քաղաքական համակարգը կարող է զարգանալ միայն պրագմատիկ ընդդիմության առկայության դեպքում. այսօր օնլայն հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` ասաց Ադրբեջանի Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռաուֆ Ռաջաբովը:
Նա ասաց, որ Ադրբեջանում 2010 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի հրապարակված զեկույցին հավելելու ոչինչ չունի: «Կարող եմ ասել միայն, որ դրական պահերի հետ մեկտեղ շատ էին նաև բացասականները»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ զեկույցում, մասնավորապես, ասվում էր. «Ընտրությունները երկրում ժողովրդավարության առաջընթաց չեն գրանցել, բազմաթիվ խախտումներ են արձանագրվել և' նախընտրական փուլում, և' ընտրության օրը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա»:
Ռաջաբովը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ադրբեջանական ընդդիմությունը կձևավորվի երիտասարդ, առաջադեմ, եվրաինտեգրման ձգտող քաղաքացիների հաշվին: