|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե որեւէ մեկն ուրախ է, որ ԱԼՄ-ն փակվել է, ուրեմն թշնամի է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հայտարարությանը, թե ուրախ է, որ ԱԼՄ-ն փակվել է, ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Իսկ ի պատասխան մեղադրանքներին, թե հակասեմիտ է` հայտարարել է. «Հրեաները եւ կիսահրեաներն իմ ճշմարտախոսության մեջ վտանգ են տեսնում, ես էլ իրենց մեջ եմ վտանգ տեսնում: Այնպես որ` մեր «սերը» փոխադարձ է»: Այսքանից հետո Կարապետիչը նաեւ հայտարարել է, որ «հրեա ժողովրդի հանդեպ որեւէ վերապահում» չունի: