|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պետ Շահեն Տոնոյանից երեկ հետաքրքրվեցինք` ստացե՞լ են իրենք «Հետք» էլեկտրոնային կայքի պատվիրված նամակը` ուղղված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, թե՞ ոչ: Շահեն Տոնոյանն ասաց, որ իրենք ստացել են թե' նամակը, թե' լրագրողի եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: «Պատասխանելու սահմանված ժամկետներ կան, մենք էլ այդ ժամկետներում կպատասխանենք»,- փոխանցեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել էր լրագրողին, որից հետո լրատվամիջոցը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի մասով հաղորդում էր ներկայացրել դատախազին: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ու թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի համոզմամբ` պատգամավորը ակնհայտ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված: Ուստի նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: