|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արժութային շուկայում որդեգրելով լողացող փոխարժեքի վարքագիծ` ԿԲ-ն թեեւ երբեմն միջամտում է արժութային շուկային, բայց այդ միջամտություններն ուղղված են սեզոնային հոսքերի պատճառով մեծ տատանումները հարթելուն, եւ որեւէ մակարդակ ձեւավորելու նպատակ չունեն»,- պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարել է ԿԲ դրամավարկային վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ` ԿԲ-ի քաղաքականությունը դրամավարկային պայմանների խստացում եւ ապադոլարացման միջոցառումներ է ենթադրում, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության հնարավորինս զսպում, ինչը, բնականաբար, հող է ստեղծում արժութային շուկայում կայուն փոխարժեքի ձեւավորման ու պահմանման համար եւ վերահսկում է բոլոր այն սպեկուլյատիվ հարձակումները, որոնք կարող են տեղի ունենալ արժութային շուկայում: